Գերմանիայի կառավարությունը բավարարել է թուրք սպաներին քաղաքական ապաստան տալու դիմումները
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Թուրք սպաները Գերմանիա էին տեղափոխվել և այդ երկրին քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացրել 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջին շրջանում թուրքական ընդդիմադիր շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում և այլ երկրներում հեղաշրջման փորձից հետո հաստատված թուրք զինվորականներին վտանգ է սպառնում: Մասնավորապես նշվում է, որ թուրքական հետախուզությունը քայլեր է ձեռնարկում այդ մարդկանց առևանգելու, Թուրքիա տեղափոխելու և ձերբակալելու ուղղությամբ:
lratvakan.am/