Աշխարհում շուրջ 264 միլիոն երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից
https://parstoday.ir/hy/news/world-i83293-Աշխարհում_շուրջ_264_միլիոն_երեխա_զրկված_է_դպրոց_գնալու_հնարավորությունից
Աշխարհի մոտ 264 միլիոն երեխաներ դպրոցում կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2018 10:58 Asia/Tehran
  • Աշխարհում շուրջ 264 միլիոն երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից

Աշխարհի մոտ 264 միլիոն երեխաներ դպրոցում կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում:

Հիմնադրամի արտակարգ ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնտենի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է հակամարտության գոտիներում դպրոցների վրա կատարվող հարձակումների թվի ավելացումը: Զինված հակամարտությունների մաս կազմող 24 երկրներում դպրոց այցելելու հնարավորություն չունի 6-14 տարեկան մոտ 27 մլն երեխա:

Ամեն տարի պահանջվում է մոտ 340 միլիարդ դոլար, որպեսզի անցումային տնտեսություն ունեցող զարգացող երկրներում բոլոր երեխաները կարողանան դպրոց այցելել:

Աղբյուր` Panorama.am