Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան քննարկել են ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i83559-Ադրբեջանը_և_Սաուդյան_Արաբիան_քննարկել_են_ռազմական_համագործակցությունը
Ադրբեջանի պաշտապնության նախահար Զաքիր Հասանովն ընդունել է Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության պատվիրակությանը, հայտնում է News.az-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 06:44 Asia/Tehran
  • Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտապնության նախահար Զաքիր Հասանովն ընդունել է Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության պատվիրակությանը, հայտնում է News.az-ը:

Զաքիր Հասանովը մասնավորապես ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն կարգադրություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանը բոլոր ոլորտներում, մասնավորապես, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների բանակների միջև կապերի ամրապնդման, համատեղ զորավարժություններ անցկացնելու, փոխայցեր կազմակերպելու և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

armedia.am/