Մարտին Շուլցը ԱԳ նախարար կդառնա ԳԴՀ-ի նոր կառավարության կազմում. Bild
https://parstoday.ir/hy/news/world-i83621-Մարտին_Շուլցը_ԱԳ_նախարար_կդառնա_ԳԴՀ_ի_նոր_կառավարության_կազմում._bild
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 13:17 Asia/Tehran
  • Մարտին Շուլցը ԱԳ նախարար կդառնա ԳԴՀ-ի նոր կառավարության կազմում. Bild

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:

Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել Է Bild թերթի առցանց տարբերակը՝ -վկայակոչելով կոալիցիոն բանակցություններին մոտ կանգնած սեփական աղբյուրներ: Եթե դա տեղի ունենա, ապա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նա կփոխարինի իր կուսակից Զիգմար Գաբրիելին: Շուլցը նախքան գերմանական քաղաքականություն վերադառնալը 2012-2017 թվականներին գլխավորել Է Եվրախորհրդարանը:

Մինչ այդ ԶԼՄ-ներից տեղեկատվություն Է ստացվում նաեւ այն քաղաքական գործիչների մասին, որոնք այլ նախարարություններ կգլխավորեն նախարարների ապագա կաբինետում: Մասնավորապես, Համբուրգի բուրգոմիստր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը պետք Է գլխավորի ֆինանսների նախարարությունը, իսկ Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը՝ ՆԳ նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1in.am