Մերկելի բլոկը և սոցիալ-դեմոկրատները կառավարական կոալիցիայի հարցով համաձայնության են եկել
https://parstoday.ir/hy/news/world-i83693-Մերկելի_բլոկը_և_սոցիալ_դեմոկրատները_կառավարական_կոալիցիայի_հարցով_համաձայնության_են_եկել
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների բլոկը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ավարտել են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 06:36 Asia/Tehran
  • Մերկելի բլոկը և սոցիալ-դեմոկրատները կառավարական կոալիցիայի հարցով համաձայնության են եկել

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների բլոկը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ավարտել են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները: Գրում է Russian.rt.com-ը:

Bild պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետք է գլխավորի արտաքին գործերի գերատեսչությունը, ֆինանսների և աշխատանքի նախարարությունները: Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորսթ Զեհովերը նոր կառավարությունում կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Իսկ Քրիստոնեադեմոկրատական միության ներկայացուցիչները կգլխավորեն էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունները: Ավելի վաղ Զեհոֆերը հայտարարել էր, որ Գերմանիայի նոր կառավարությունը կարող է 2018թ. մարտին երդում տալ:

Ankakh.com