Մերկելի բլոկը և սոցիալ-դեմոկրատները կառավարական կոալիցիայի հարցով համաձայնության են եկել
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների բլոկը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ավարտել են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Bild պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետք է գլխավորի արտաքին գործերի գերատեսչությունը, ֆինանսների և աշխատանքի նախարարությունները: Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորսթ Զեհովերը նոր կառավարությունում կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Իսկ Քրիստոնեադեմոկրատական միության ներկայացուցիչները կգլխավորեն էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունները: Ավելի վաղ Զեհոֆերը հայտարարել էր, որ Գերմանիայի նոր կառավարությունը կարող է 2018թ. մարտին երդում տալ:
Ankakh.com