Ռուս-թուրքական համագործակցությունը ավիացիայի ոլորտում ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/world-i83711-Ռուս_թուրքական_համագործակցությունը_ավիացիայի_ոլորտում_ընդլայնվում_է
«Ռոսավիացիան» Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության հետ ստորագրել է պայմանագիր, որով նախատեսվում է թուրքական կողմին մատակարարել ռուսական արտադրության «Ka-32» փրկարարական ուղղաթիռներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 08:05 Asia/Tehran
  • Ռուս-թուրքական համագործակցությունը ավիացիայի ոլորտում ընդլայնվում է

«Ռոսավիացիան» Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության հետ ստորագրել է պայմանագիր, որով նախատեսվում է թուրքական կողմին մատակարարել ռուսական արտադրության «Ka-32» փրկարարական ուղղաթիռներ:

 

Ըստ թուրքական «Milligazete» թերթի կայքի՝  պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի քաղավիացիայի փոխտնօրեն Ջան Էրելը և  «Ռոսավիացիայի» նախագահ Ալեքսանդր Նարեդկոն:Ըստ պայմանագրի ռուսական կողմը ուղղաթիռների մատակարարումը կարող է իրականացնել այս տարվա գարնանը:Նշվում է, որ այս պայմանագիրը հիմք է հանդիսանալու, որպեսզի հետագայում այլ տեսակի ուղղաթիռներ նույնպես մատակարարվեն Թուրքիային:Տեղեկացնենք, որ  վերոնշյալ  ուղղաթիռները նախատեսված են թե բեռներ փոխադրելու, թե մարտական գործողություններ վարելու համար։ Դրանց արագությունը ժամում հասնում է մինչեւ 205 կիլոմետր է: Այն  կարող է փոխադրել մինչեւ 4 տոննա բեռ եւ 4 ժամ շարունակ թռչել առանց վերալիցքավորման։

 Ermenihaber.am