Ռուս-թուրքական համագործակցությունը ավիացիայի ոլորտում ընդլայնվում է
«Ռոսավիացիան» Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության հետ ստորագրել է պայմանագիր, որով նախատեսվում է թուրքական կողմին մատակարարել ռուսական արտադրության «Ka-32» փրկարարական ուղղաթիռներ:
Ըստ թուրքական «Milligazete» թերթի կայքի՝ պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի քաղավիացիայի փոխտնօրեն Ջան Էրելը և «Ռոսավիացիայի» նախագահ Ալեքսանդր Նարեդկոն:Ըստ պայմանագրի ռուսական կողմը ուղղաթիռների մատակարարումը կարող է իրականացնել այս տարվա գարնանը:Նշվում է, որ այս պայմանագիրը հիմք է հանդիսանալու, որպեսզի հետագայում այլ տեսակի ուղղաթիռներ նույնպես մատակարարվեն Թուրքիային:Տեղեկացնենք, որ վերոնշյալ ուղղաթիռները նախատեսված են թե բեռներ փոխադրելու, թե մարտական գործողություններ վարելու համար։ Դրանց արագությունը ժամում հասնում է մինչեւ 205 կիլոմետր է: Այն կարող է փոխադրել մինչեւ 4 տոննա բեռ եւ 4 ժամ շարունակ թռչել առանց վերալիցքավորման։