Եվրամիությունը ողջունել է Գերմանիայում կառավարություն ձևավորվելու մասին ձեռք բերված համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i83755-Եվրամիությունը_ողջունել_է_Գերմանիայում_կառավարություն_ձևավորվելու_մասին_ձեռք_բերված_համաձայնությունը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չորեքշաբթի օրը Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) , Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ)միջև ձեռք բերված համաձայնության մասին ասել է.«Եվրամիությունը շատ ուրախ է այս կուսակցությունների համաձայնագրում Եվրոպային վերաբերող բաժնի համար»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 15:03 Asia/Tehran
  • Եվրամիությունը ողջունել է Գերմանիայում կառավարություն ձևավորվելու մասին  ձեռք բերված համաձայնությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չորեքշաբթի օրը Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) , Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ)միջև ձեռք բերված համաձայնության մասին ասել է.«Եվրամիությունը շատ ուրախ է այս կուսակցությունների համաձայնագրում Եվրոպային վերաբերող բաժնի համար»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կաբինետի ղեկավար Մարտին Սելմայերը ողջունել է Գերմանիայի կուսակցությունների 170 էջանոց համաձայնագրի բովանդակությունը: «Այս փաստաթղթի սկիզբը եվրոպական հզոր գլուխն է, իսկ բոլոր բաժիններում էլ Եվրամիության շրջանակների նկատմամբ հանձնառու ակնարկներ են արվել». ասել է նա:

Դա այն դեպքում, երբ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցն ընդգծել է.«Գերմանիան իր նոր կառավարությամբ  ակտիվ ու առաջնորդող դերակատարությամբ հանդես կգա Եվրոպայում»:

Նշենք, որ երկարատև բանակցություններից հետո, Գերմանիայի «Քրիստոնյա դեմոկրատական միությունը», «Քրիստոնյա-սոցիալական միությունը» և «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» չորեքշաբթի օրը համաձայնության են հասել կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ: