Թրամփը կրկին անգամ պաշտպանել է Իսրայելի ռեժիմին
Փետրվար 09, 2018 14:23 Asia/Tehran
ԱՄՆ նախագահը կրկնել է Սիոնիստական ռեժիմին պաշտպանելու իր նախկին կողմնորոշումը:
Ուրբաթ օրը սիոնիստական «Իսրայել Հայյում» օրաթերթին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը կրկին անգամ Ղոդսը ճանաչել է Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք:
ԱՄՆ նախագահը նաև հանդես է եկել Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի ինքնավար վարչակազմի միջև հաշտության բանակցությունները շարունակելու պահանջով:
Դեկտեմբերի 6-ին Թրամփը Ղոդսը ճանաչել էր Իսրայելի ռեժիմի մայրաքաղաքը, հայտարարելով, որ մտադիր է իր երկրի դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրել:
Թրամփի այդ հայտարարությանը հակադարձել էր միջազգային հանրությունը:
Հակազդելով Թրամփի այդ որոշմանը, պաղեստինցիները հայտարարել էին, որ այլևս ԱՄՆ-ին չեն ճանաչելու հաշտության բանակցությունների միջնորդ:
Պիտակ