Սիրիայում հակամարտությունը ամենաարյունալի փուլերից մեկն է թևակոխել. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i83981-Սիրիայում_հակամարտությունը_ամենաարյունալի_փուլերից_մեկն_է_թևակոխել._ՄԱԿ
Սիրիայում օդային հարվածների հետևանքով փետրվար ամսվա սկզբին ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 11, 2018 08:53 Asia/Tehran
  • Սիրիայում հակամարտությունը ամենաարյունալի փուլերից մեկն է թևակոխել. ՄԱԿ

Սիրիայում օդային հարվածների հետևանքով փետրվար ամսվա սկզբին ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել:

Այդ ցուցանիշը հակամարտության ողջ ընթացքում ամենաբարձրն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի գրասենյակը՝ գրում է tass.ru-ն:

«Սիրիայի ժողովուրդը հակամարտության գրեթե յոթ տարիների ամենազարհունալի փուլն է թևակոխել: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել օդային հարվածների հետևանքով միայն փետրվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ: Գութերեշն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում հակամարտության վերսկսման առիթով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտող կողմերին հիշեցրել է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ընդգծելով խնդրի շուտափույթ քաղաքական լուծման կարևորությունը:

1in.am