Էրդողանի և Թրամփի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում
Փետրվար 11, 2018 14:32 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը Ստամբուլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Գերբերտ Մաքմասթերի հետ:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկող հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող հարցեր, ինչպես նաև՝ ահաբեկչական սպառնալիքներին համատեղ ուժերով դիմակայելու միջոցների հարցը: Նշվում է, որ Քալինն ու Մաքմասթերը նաև քննարկել են երկրների երկարաժամկետ համագործակցությունը:
tert.am/
Պիտակ