ԱՄՆ¬ը ԿԺԴՀ¬ի հետ բանակցելու պատրաստակամություն Է հայտնել
Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ¬ի վրա, բայց պատրաստ Է բանակցություններ սկսել նրա հետ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտարարել Է ԱՄՆի փոխնախագահ Մայքլ Փենսը: «Առավելագույն ճնշում գործադրելու արշավը կշարունակվի եւ ավելի ինտենսիվ կդառնա: Բայց եթե ցանկանում եք խոսել, մենք կխոսենք», ասել Է Փենսը Washington Postին տված հարցազրույցում: Փենսին հարցրել են՝ ինչ քայլեր կպահանջվեն Փենյանից նրա նկատմամբ պատժամիջոցները հանելու համար: «Չգիտեմ: Հենց դրա համար Էլ բանակցություններ են հարկավոր», պատասխանել Է ԱՄՆի փոխնախագահը: ԱՄՆի պաշտոնական դիրքորոշումն այն Է, որ ԿԺԴՀն նախ պետք Է հրաժարվի միջուկային ու հրթիռային ծրագրերից, եւ միայն դրանից Վաշինգտոնը կհամաձայնի բանակցություններր սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am