Եվրոպան ծանր գին կվճարի Աֆրինի գործողությանը չաջակցելու համար. Թուրքիայի վարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i84123-Եվրոպան_ծանր_գին_կվճարի_Աֆրինի_գործողությանը_չաջակցելու_համար._Թուրքիայի_վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Եվրոպան ծանր գին է վճարելու թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող Աֆրինի գործողությանը չաջակցելու համար, գրում է demokrathaber.org կայքը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 12, 2018 15:14 Asia/Tehran
  • Եվրոպան ծանր գին կվճարի Աֆրինի գործողությանը չաջակցելու համար. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Եվրոպան ծանր գին է վճարելու թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող Աֆրինի գործողությանը չաջակցելու համար, գրում է demokrathaber.org կայքը:

«Այս ամենը Թուրքիան անում է ոչ միայն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, այլև ամբողջ Եվրամիության տարածքի ու հատկապես Բալկանյան թերակղզու ապահովության համար: Եթե Թուրքիան տեր չկանգնի այս տարածքներին՝ նրանք մեծ գին կվճարեն և՛ միգրացիոն ճգնաժամով, և՛ ահաբեկչության զոհ դառնալով: Ցավոք, ԵՄ-ն այսօր բավականաչափ չի ընկալում ու գնահատում սա», - ասել է Յըլդըրըմը՝ պնդելով, որ Թուրքիան մեծ անարդարություն է վերապրում:
Նա հավելել է, որ Սիրիայի քրդերի հարցում ԱՄՆ-ն անհապաղ պետք է «խելքը գլխին» որոշում կայացնի՝ շեշտելով, որ իրենք երկար տարիներ ԱՄՆ-ին իրենց բարեկամն են համարել, սակայն այժմ տարակուսանքի մեջ են:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

tert.am