Սաակաշվիլին կալանավորվել ու արտաքսվել է Ուկրաինայից
Փետրվար 13, 2018 04:07 Asia/Tehran
Վրաստանի նախկին նախագահն ու Ուկրաինայի կառավարության ընդդիմադիր «Նոր Շարժում» կուսակցության առաջնորդը կրկին կալանավորվել է:
Համաձայն Կիևից «Ֆրանս-Պրես»-ի հաղորդման, Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ռեստորաններից մեկում և արտաքսվելու տեղափոխվել Բարիսպոլի օդանավակայան:
Համաձայն այս հաղորդման, Ուկրաինայի միգրացիայի վարչությունը որոշում է ընդունել Սաակաշվիլուն աքսորել Լեհաստան :
Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարվելուց հետո, Ուկրաինայի կառավարության ընդդիմության շարքերն անցած Սաակաշվիլու քաղաքացիությունը չեղարկվել է:
Սաակաշվիլին սպառնացել է, որ Թբիլիսի արտահանձնվելու դեպքում, Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր տեղի կունենան:
Պիտակ