ԱՄՆ-ի պետքարտուղարության բյուջեն նվազել է՝ հովանավորություն Իսրայելի ռեժիմի
ԱՄՆ-ի պետքարտուղարության բյուջեն նվազել է` ի հովանավորություն Սիոնիստական ռեժիմի:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով պետքարտուղարության բյուջեի 9 միլիարդ դոլարով նվազելուն, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանն ասել է.«Թրամփը 200 միլիոն դոլարով ավելացրել է Իսրայելի ռեժիմին հատկացվող օգնությանը»:
Սալիվանը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության բյուջեի մոտավորապես 9 միլիարդ դոլարի կրճատմամբ, ԱՄՆ-ի նախագահը 39 միլիարդ դոլարի բյուջե է առաջարկել այս երկու կենտրոնների համար: Այդ բյուջեն հատկացվելու է աշխարհում ԱՄՆ-ի դիվանագիտական և ոչ-ռազմական գործողություններին և դրա մի մասը հատկացվելու է ի հովանավորություն Իսրայելի ռեժիմի:
Ամերիկացի այս պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ի նոր բյուջեում ավելի քան 200 միլիոն դոլարով ավելանալու է Թել Ավիվին հատկացվող օգնությունը: