Թուրքիայի վարչապետը հանդիպում կունենա Մերկելի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i84165-Թուրքիայի_վարչապետը_հանդիպում_կունենա_Մերկելի_հետ
Բեռլինում փետրվարի 15-ին տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 08:58 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը հանդիպում կունենա Մերկելի հետ

Բեռլինում փետրվարի 15-ին տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու ակտուալ միջազգային հարցեր: Դրանից հետո Անգելա Մերկելն ու Բինալի Յըլդըրըմը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը թուրքական կառավարության ղեկավարը կմեկնի Մյունխեն, որտեղ ելույթ կունենա Անվտանգության քաղաքականության միջազգային համաժողովի շրջանակներում: Բինալի Յըլդըրըմն ու նրա ղեկավարած պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների ներկայացուցիչների հետ: Նախորդ ուրբաթ հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանություններն ազատ են արձագել Գերմանիայի ևս մեկ քաղաքացու, որը, ըստ գերմանական կողմի գնահատականի, ձերբակալվել էր քաղաքական նկատառումներով: Թուրքիայում շարունակում են ազատազրկման մեջ գտնվել Գերմանիայի 6 քաղաքացիներ, այդ թվում՝ «Welt» թերթի լրագրող Դենիզ Յուջելը: 2016 թ-ի հուլիսին Թուրքիայի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի 28 քաղաքացի: Գերմանացի լրագրողների և իրավապաշտպանների կալանքերն Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ են հանդիսացել:

Ankakh.com