Թուրքիայում ձեբակալել են Աֆրանի հարձակումների ընդիմադիրներին
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Սիրիայի հյուսիսում գտնվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործունեության ընդիմադիր 666 անձանց:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սոցիալական ցանցերում ահաբեկչական խմբերի օգտին քարոզելու մեղադրանքով 474 մարդ և Աֆրինի ռազմական գործողությունների դեմ ցույցեր անցկացնելու մեղադրանքով ևս 192 հոգի, ձերբակալվել են անվտանգության ուժերի կողմից:
Նշելի, որ կալանավորների մեջ կան , քաղաքական գործիչներ, լրագրողներ և ակտիվիստներ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել է Սիրիայի Արինում քրրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Թուրքիայի ռազմական ուժերի տվյալներով, մինչ այժմ սպանվել են ավելի քան 1369 քուրդ ընդդիմադիր զինյալներ: