Ֆրանսիացի պաշտոնյա.«Իրանի հրթիռային գործունեությունն օրինական է»
https://parstoday.ir/hy/news/world-i84193-Ֆրանսիացի_պաշտոնյա._Իրանի_հրթիռային_գործունեությունն_օրինական_է
Ֆրանսիայի ԱԳ նախարարության վերլուծական, կանխատեսման ու ստրատեգիական կենտրոնի տնօրենն ասել է.«Իրանը պաշտպանելու համար այդ երկրի հրթիռային գործունեությունը օրինական է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 14:45 Asia/Tehran
  • Ֆրանսիացի պաշտոնյա.«Իրանի հրթիռային գործունեությունն օրինական է»

Ֆրանսիայի ԱԳ նախարարության վերլուծական, կանխատեսման ու ստրատեգիական կենտրոնի տնօրենն ասել է.«Իրանը պաշտպանելու համար այդ երկրի հրթիռային գործունեությունը օրինական է»:

Երեքշաբթի օրը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը, Ֆրանսիայի ԱԳ նախարարության վերլուծական, կանխատեսման ու ստրատեգիական կենտրոնի տնօրեն Ջասթին Վիսը նշել է.«Տարածաշրջանային ու քաղաքական ասպարեզում Ֆրանսիային ու Իրանին ուղղված են միևնույն մարտահրավերները, որոնք կարող են փոխգործակցությամբ ու խորհրդակցությամբ նպաստավոր արդյունքների բերել»:

Հանդիման ընթացքում Ալաեդդին Բորուջերդին նշել է. «Անհրաժեշտ է որպեսզի Եվրոպան նոր դիրքորոշումներ  որդեգրի ԱՄՆ-ի որոշումների դեմ»:

Գոհունակություն հայտնելով ՀԳՀԾ-ին հաջորդող շրջանում Իրանի ու Ֆրանսիայի միջև առկա քաղաքական ու տնտեսական հարաբերություններից, Բորուջերդին հավաստել է.«Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է բոլոր երկրների հետ փոխադարձ հարգանքի ու համատեղ շահերի վրա հիմնված նպաստավոր հարաբերությունների վրա»: