Իսրայելի ոստիկանությունը պահանջել է մեղադրանք առաջադրել Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i84209-Իսրայելի_ոստիկանությունը_պահանջել_է_մեղադրանք_առաջադրել_Նեթանյահուի_դեմ
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը երեքշաբթի օրն այդ ռեժիմի դատախազից պաշտոնապես պահանջել է մեղադրանք առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 03:59 Asia/Tehran
  • Իսրայելի ոստիկանությունը պահանջել է մեղադրանք առաջադրել Նեթանյահուի դեմ

Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը երեքշաբթի օրն այդ ռեժիմի դատախազից պաշտոնապես պահանջել է մեղադրանք առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունն այդ ռեժիմի դատախազին հորդորել է Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք առաջադրել երկու գործերով,   որոնց շուրջ հետաքննություն է անցկացվել:

«Գործ 1000» անունով հայտնի առաջին գործով, Իսրայելի վարչապետին կաշառք, ստանալու և խաբեության մեղադրանք է առաջադրվել:

«Գործ 2000» անունով հայտնի երկրորդ գործում, Նեթանյահուն մեղադրվում է իր կառավարության մասին լուրերն առավել լավ մեկնաբանելու համար «Յեդիութ Ահարանոթ» օրաթերթի տնօրենի հետ գործարք կնքելու և դրա դիմաց մրցակից «Իսրայել Հյում» օրաթերթի համար սահմանափակություններ ստեղծելու մեջ:

Վերջին շաբաթների ընթացքում Նեթանյահուն մի քանի անգամ ոստիկանության կողմից հարցաքննման է ենթարկվել:

Նեթանյահուն Սիոնիստական ռեժիմի առաջին պաշտոնյան չէ, որին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվում: Բարոյական ու ֆինանսական կոռուպցիան Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների մոտ տարածված երևույթ է: