ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է ՄՓՀՀ խզմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i84221-ԱՄՆ_ն_Ռուսաստանին_սպառնում_է_ՄՓՀՀ_խզմամբ
Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ապացուցել, որ նա հետեւում է Միջուկային սպառազինությունների մասին համաձայնագրին կամ պատրաստվել դրա խզմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 06:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է ՄՓՀՀ խզմամբ

Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ապացուցել, որ նա հետեւում է Միջուկային սպառազինությունների մասին համաձայնագրին կամ պատրաստվել դրա խզմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ռուսաստանը պնդում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀ ) մասին, սակայն ՆԱՏՕ-ն վախենում է, որ Ռուսաստանում ստեղծվող 9M729 հրթիռը թույլ կտա նրան անսպասելի միջուկային հարված հասցնել Եվրոպայում:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը չհետեւի պայմանագրին, ապա այն ստիպված կլինի դրա (պայմանագրի) բացակայության հետեւանքների հետ բախվել»:

Հաթչինսոնը զգուշացրել է «ժամանակավոր շրջանակների» մասին, որոնց ժամկետի ավարտից հետո  ԱՄՆ-ն «չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ներուժ ունենա, որը մեր երկու երկրները պայմանավորվել էին չունենալ, ինչպես նաեւ զսպվածության ներուժ»:

News.am