Նոր Երկիր արշիպելագում նոր կղզի է հայտնաբերվել
Երիտասարդ միջտարածաշրջանային նախագծային խումբը նոր կղզի է հայտնաբերել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Նոր Երկիր արշիպելագի մոտ, որը ձևավորվել է սառցադաշտի հալման արդյունքում: Այս մասին հայտնում է «Ռոսկոսմոսը»:лама 02
Աղբյուրի հաղորդմամբ՝ կղզին հայտնաբերել են Մերձմոսկովյան շրջանից դպրոցականներ Արտյոմ Մակարենկոն և Վալերի Սաենկոն, որոնք ուսումնասիրել են Արկտիկայի լուսանկարներն արբանյակներից:
Նշվում է, որ նոր աշխարհագրական օբյեկտի գրանցման վերաբերյալ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Ռուսական աշխարհագրական ընկերություն: Կղզին ունի 410x780 մետր չափ, 0.19 քկ/մ մակերես:
Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ կղզին ձևավորվել է անցած տարվա դելտեմբերին, երբ սառցադաշտի դիմային մասը նահանջել է, իսկ կղզին սառցադաշտին միացնող հատվածը՝ քայքայվել:
Tert.am