Վերջին 25 տարում ծովերի մակարդակի բարձրացումը զգալիորեն արագացել է. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i84251-Վերջին_25_տարում_ծովերի_մակարդակի_բարձրացումը_զգալիորեն_արագացել_է._գիտնականներ
Շնորհիվ արբանյակային տվյալների՝ մասնագետները ֆիքսել են վերջին 25 տարում ծովերի մակարդակի բարձրացման աճ, ինչի պատճառով Համաշխարհային օվկիանոսը բարձրացել է 7 սմ-ով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 09:06 Asia/Tehran
  • Վերջին 25 տարում ծովերի մակարդակի բարձրացումը զգալիորեն արագացել է. գիտնականներ

Շնորհիվ արբանյակային տվյալների՝ մասնագետները ֆիքսել են վերջին 25 տարում ծովերի մակարդակի բարձրացման աճ, ինչի պատճառով Համաշխարհային օվկիանոսը բարձրացել է 7 սմ-ով։

Գիտնականները կարծում են, որ մակարդակի բարձրացման արագությունը միայն կաճի գլոբալ տաքացման և սառույցների հալոցքի պատճառով։

Եթե առկա արագությունը պահպանվի, ապա 2100 թվականին ծովերի մակարդակը կբարձրանա 60 սմ-ով, ինչը հանդիսնում է Երկրի վրա կլիմայի փոփոխության վատագույն սցենարներից մեկը։

Գիտնականները միաժամանակ հայտնում են կլիմայական պայմանների փոփոխության վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումների անհուսալիության մասին, քանի որ դրանց վրա կարող են ազդել այնպիսի անկանխատեսելի գործոններ, ինչպիսին է հրաբխային ճայթքումը։

1in.am