ՀԱՀ-ի խորհրդարանը Սիրիլ Ռամաֆոզային հաստատեց երկրի նախագահի պաշտոնում
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը պաշտպանել Է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության նախագահ Սիրիլ Ռամաֆոզայի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սպասվում Է, որ արդեն փետրվարի 16-ին պետության նոր ղեկավարը հանդես կգա ազգին հղված ուղերձով: Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո, որի ընթացքը հեռարձակվում Էր, մասնավորապես, You-Tube-ում, խորհրդարանի մի քանի անդամներ սկսել են պարել ու ծափահարել: Ավելի վաղ ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման վայր Է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը նա արել Է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել Էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ: «Ես որոշեցի անհապաղ թողնել հանրապետության նախագահի պաշտոնը: Չնայած համաձայն չեմ իմ կազմակերպության ղեկավարության որոշմանը, ես միշտ Էլ «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կարգապահ անդամն եմ եղել»,- ասել Է Զուման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am