Գերմանիայի ընդդիմությունը Բեռլինից պահանջում է կոշտ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ
Բեռլինում Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման շեմին , Գերմանիայի կառավարության ընդդիմադիր թևը Անգելա Մերկելից պահանջում է կոշտ ու թափանցիկ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ:
Գերմանական «Փասաուեր Նոյե Պրեսե» թերթի հաղորդմամբ՝ Գերմանիայի խորհրդարանում իշխող կուսակցության ընդդիմադիր և ձախամետ կուսակցության առաջնորդ Սառա Վագենկնեխը պահանջել է անհապաղ դադարեցնել դեպի Թուրքիա իրականացվող զենքի արտահանումները և վերջ դնել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ բանակցություններին:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Մերկելից պահանջել է Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանականդրադառնալ նաև Անկարայի կողմից Սիրիայի վրա իրականացվող ռազմական հարձակման հարցին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով այցելել է Գերմանիա: Փետրվարի 15-ին նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: