Գերմանիայի ընդդիմությունը Բեռլինից պահանջում է կոշտ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i84395-Գերմանիայի_ընդդիմությունը_Բեռլինից_պահանջում_է_կոշտ_դիրքորոշում_որդեգրել_Անկարայի_նկատմամբ
Բեռլինում Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման շեմին , Գերմանիայի կառավարության ընդդիմադիր թևը Անգելա Մերկելից պահանջում է կոշտ ու թափանցիկ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 15:10 Asia/Tehran
  • Գերմանիայի ընդդիմությունը Բեռլինից պահանջում է  կոշտ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ

Բեռլինում Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման շեմին , Գերմանիայի կառավարության ընդդիմադիր թևը Անգելա Մերկելից պահանջում է կոշտ ու թափանցիկ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ:

Գերմանական «Փասաուեր Նոյե Պրեսե»  թերթի հաղորդմամբ՝ Գերմանիայի խորհրդարանում իշխող կուսակցության ընդդիմադիր և ձախամետ  կուսակցության առաջնորդ Սառա Վագենկնեխը պահանջել է անհապաղ դադարեցնել դեպի Թուրքիա իրականացվող զենքի արտահանումները և  վերջ դնել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ բանակցություններին: 

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Մերկելից պահանջել է Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանականդրադառնալ նաև Անկարայի կողմից Սիրիայի վրա իրականացվող ռազմական հարձակման հարցին:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով այցելել է Գերմանիա: Փետրվարի 15-ին նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: