ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i84413-ԱՄՆ_պետքարտուղարը_հանդիպել_է_Թուրքիայի_նախագահին
Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների խիստ մթագնած ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 03:39 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահին

Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների խիստ մթագնած ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերջին գործողություններից հետո Վաշինգտոնի ու Անկարայի միջև ծագած լարվածության մեղմացմանն ուղղված ջանքերի շրջանակում, հինգշաբթի օրը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ավագ դիվանագետը առաքելություն ունի մեղմել Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հանդեպ Թուրքիայի զայրույթը: Էներգետիկայի բնագավառում աշխատող «Exxon Mobil» հսկա ընկերության նախկին ղեկավարը, որ Միջին Արևելք կատարած ուղևորության շրջանակում մեկնել է Անկարա, Թուրքիայի նախագահի պալատում հանդիպել է Էրդողանի հետ:

Թիլերսոնն այսօր առավոտյան հանդիպում ու զրույց կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը հասել է 2003 թվականի մակարդակին, երբ Թուրքիան հրաժարվեց Իրաքի տարածքում իրականացվող գործողության ժամանակ ԱՄՆ-ի համագործակցությունից: