Նաղավի Հոսեյնի .«ԱՄՆ-ը ցանկանում է փոքրացնել տարածաշրջանում Իրանի ուժը»
https://parstoday.ir/hy/news/world-i84429-Նաղավի_Հոսեյնի_._ԱՄՆ_ը_ցանկանում_է_փոքրացնել_տարածաշրջանում_Իրանի_ուժը
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ ազդեցության ու ուժի նվազումը միջին Արևելքում ամերիկացիների բոլոր որոշումների ու քայլերի գլխավոր նպատակն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 08:20 Asia/Tehran
  • Նաղավի Հոսեյնի .«ԱՄՆ-ը ցանկանում է փոքրացնել տարածաշրջանում Իրանի ուժը»

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ ազդեցության ու ուժի նվազումը միջին Արևելքում ամերիկացիների բոլոր որոշումների ու քայլերի գլխավոր նպատակն է»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել էր, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի կոալիցիան ձևավորվել է Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու նպատակով և այլ վայրերում չի լինելու: Այդ մասին Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է .«Նման հայտարարություններով ամերիկացի պետայրերը փորձում են կոծկել իրենց թշնամական նպատակները»:

«Իրանի հզորությամբ Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի չարիքն արմատախիլ է եղել , իսկ ամերիկացիները չեն ցանկանում, որպեսզի Իրանը կանխի մյուս երկրներում ԻԼԻՊ-ի տարածումը» .-հավելել է Նաղավի Հոսեյնին: 

Նա ասել է .«Ամերիկացիներն  իրենց քայլերը Սիրիայով ու Իրաքով սահմանափակված են ներկայացնում , որպեսզի օրինականացնեն մյուս երկրներում ահաբեկչական խմբերի ներկայությունը և ծածկեն նրանց ցուցաբերվող իրենց աջակցությունը»: