Նաղավի Հոսեյնի .«ԱՄՆ-ը ցանկանում է փոքրացնել տարածաշրջանում Իրանի ուժը»
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ ազդեցության ու ուժի նվազումը միջին Արևելքում ամերիկացիների բոլոր որոշումների ու քայլերի գլխավոր նպատակն է»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել էր, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի կոալիցիան ձևավորվել է Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու նպատակով և այլ վայրերում չի լինելու: Այդ մասին Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է .«Նման հայտարարություններով ամերիկացի պետայրերը փորձում են կոծկել իրենց թշնամական նպատակները»:
«Իրանի հզորությամբ Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի չարիքն արմատախիլ է եղել , իսկ ամերիկացիները չեն ցանկանում, որպեսզի Իրանը կանխի մյուս երկրներում ԻԼԻՊ-ի տարածումը» .-հավելել է Նաղավի Հոսեյնին:
Նա ասել է .«Ամերիկացիներն իրենց քայլերը Սիրիայով ու Իրաքով սահմանափակված են ներկայացնում , որպեսզի օրինականացնեն մյուս երկրներում ահաբեկչական խմբերի ներկայությունը և ծածկեն նրանց ցուցաբերվող իրենց աջակցությունը»: