ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան խեղում է Սիրիայի իրողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i84433-ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_գերագույն_կոմիսարիան_խեղում_է_Սիրիայի_իրողությունները
Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական նստավայրում Սիրիայի ներկայացուցչությունը հայտարարել է. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան խեղում է Սիրիայի իրականությունները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 16, 2018 12:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան խեղում է Սիրիայի իրողությունները

Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական նստավայրում Սիրիայի ներկայացուցչությունը հայտարարել է. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան խեղում է Սիրիայի իրականությունները»:

Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, ներկայացուցչությունը հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտնել է.«Իրականությունների խեղումը Սիրիայի թշնամիներին մատուցած ծառայություն է, որն այդ միջազգային կառույցին մոլորեցնում է ՝ դարձնելով ահաբեկիչների ու նրանց աջակիցների ոճրագործությունների մեղսակիցը և Սիրիայի դեմ թշնամանքը կոծկելու ականատեսը»:

«Սիրիայում ահաբեկիչների և նրանց աջակցող  երկրների համագործակցությունը, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները, Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարումն անտեսվում են  ՄԱԿ-ի  մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի կողմից: Ոսւտի հարցեր են ծագում կոմիսարիայի կողմից հայտարարված միջազգային քայլերի կապակցությամբ».-ասված է հաղորդագրության մեջ:

Ժնևում Սիրիայի ներկայացուցչությունը նշել է. «ԱՄՆ-ի հարձակումները, Ռաքքա քաղաքի ավերումը և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անվան ներքո նրա բնակիչների կոտորածը, նաև ամերիկյան կոալիցիայի ամենօրյա ռմբակոծումներն իրականացվում են Սիրիայի ճգնաժամը երկարացնելու նպատակով: Այս բոլորը չի համապատասխանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի թափած կոկորդիլոսի արցունքներին»: