Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել Ռուսաստանի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i84485-Պորոշենկոն_կոչ_է_արել_ամբողջ_աշխարհում_արգելել_Ռուսաստանի_դրոշը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 06:45 Asia/Tehran
  •  Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել Ռուսաստանի դրոշը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը:

Այս մասին նա ասել է Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Պորոշենկոն, մասնավորապես, ասել է, որ Մոսկվայի վարած ներկայիս քաղաքականությունը «չի կարող տեղ ունենալ ազնիվ խաղի մեջ», ու այդ պատճառով էլ ռուսական դրոշը չի ծածանվում Փհենչհանում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:
«Կասեմ ավելին՝ ռուսական դրոշը չպետք է ծածանվի ոչ մի տեղ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է սադրել համաշխարհային հիբրիդային պատերազմի սկսումը, ու քանի դեռ ռուսական փամփուշները թիրախավորած են պահում մեր խորհրդանիշները»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:

Tert.am