ԱՄՆ-ն անկարող է վերականգնել Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i84519-ԱՄՆ_ն_անկարող_է_վերականգնել_Թուրքիայի_հետ_ջերմ_հարաբերությունները
ԱՄՆ-ի Foreign Policy ինտերնետային կայքը հաղորդել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների ու սառը հարաբերությունների առկայության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 13:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն անկարող է վերականգնել Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները

ԱՄՆ-ի Foreign Policy ինտերնետային կայքը հաղորդել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների ու սառը հարաբերությունների առկայության մասին:

Ամերիկյան կայքի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրն Անկարայում ունեցած հանդիպումից հետո համատեղ հաղորդագրություն են տարածել, որտեղ անդրադարձ է կատարվել դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը, սակայն հաղորդագրությունը եղել է չափազնաց մակերեսային:

Ըստ աղբյուրի, կողմերը հիմնականում տարաձայնություններ ունեն Սիրիայի քրդերի հարցում:

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել և սպառազինել Սիրիայի հյուսիսային շրջանների քուրդ աշխարհազորայիններին, իսկ Թուրքիան լայնամասշտաբ գործողություն է սկսել քուրդ ուժերի դեմ:

Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: