Մեքսիկայում վթարվել է ՆԳՆ ղեկավարին եւ նահանգապետին երկրաշարժի գոտի տեղափոխող ուղղաթիռը
https://parstoday.ir/hy/news/world-i84521-Մեքսիկայում_վթարվել_է_ՆԳՆ_ղեկավարին_եւ_նահանգապետին_երկրաշարժի_գոտի_տեղափոխող_ուղղաթիռը
Ուղղաթիռը, որում գտնվել են Մեքսիկայի ՆԳՆ ղեկավար Ալֆոնսո Նավարետեն եւ Օախակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը, վթարի է ենթարկվել երկրաշարժի գոտում տեսչական այցի ժամանակ, հայտնում են երկրի ՆԳՆ-ից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2018 16:41 Asia/Tehran
  • Մեքսիկայում վթարվել է ՆԳՆ ղեկավարին եւ նահանգապետին երկրաշարժի գոտի տեղափոխող ուղղաթիռը

Ուղղաթիռը, որում գտնվել են Մեքսիկայի ՆԳՆ ղեկավար Ալֆոնսո Նավարետեն եւ Օախակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը, վթարի է ենթարկվել երկրաշարժի գոտում տեսչական այցի ժամանակ, հայտնում են երկրի ՆԳՆ-ից:

«Այս գիշեր ռազմական ուղղաթիռը, որում գտնվել են ներքին գործերի նախարարը եւ նահանգապետը, վթարվել է: Դժբախտաբար, երկու մարդ զոհվել է գետնի վրա»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: 

​Նախնական տվյալներով, ուղղաթիռը 30 մետր բարձրությունից ընկել է ավտոմեքենայի վրա: Ուղղաթիռում գտնվող մարդիկ վնասվածքներ են ստացել, սակայն Նավարետեն եւ Մուրատը չեն տուժել:

 Նշենք, որ Մեքսիկայի հարավային Օախակա նահանգում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հաղորդվում է, որ զգալի ավերածություններ են եղել, սակայն զոհեր չկան:

galatv.am/