ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս
https://parstoday.ir/hy/news/world-i84559-ԱՄՆ_ն_կշարունակի_աջակցել_Վրաստանին_ՆԱՏՕ_ին_ինտեգրվելու_հարցում._Մաթիս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին, թե երկրի պաշտպանունակության բարձրացման, թե եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 17:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին, թե երկրի պաշտպանունակության բարձրացման, թե եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացում:

Այս մասին Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Պենտագոնի ղեկավարի խոսքերը ներկայացված են Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած  հայտարարության մեջ:

Դրանում նշում է, որ Կվիրիկաշվիլին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին` Վրաստանին աջակցելու համար, նշելով, որ անցյալ տարին բավական հաջող էր երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հարցերը: Ուշադրության է դարձվել պաշտպանական ոլորտում Վրաստանի բարեփոխումների ընթացքին, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին, նշվել է, որ ԱՄՆ-ն ամուր կերպով աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում», - ասվում է հայտարարությունում:

News.am