Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/world-i84621-Կիևում_Սաակաշվիլիի_կողմնակիցները_պահանջում_են_Պորոշենկոյի_հրաժարականը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսել են բողոքի երթ՝ պահանջելով երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը, գրում է РИА Новостиգործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2018 14:23 Asia/Tehran
  • Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսել են բողոքի երթ՝ պահանջելով երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը, գրում է РИА Новостиգործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել է մոտ 3000 մարդ:Հայտնի է, որ Սաակաշվիլին նույնպես ելույթ է ունեցել ակցիայի ժամանակ՝ ներկաների հետ կապվելով հեռախոսի միջոցով:«Ես ողջունում եմ բոլորին, ես հպարտանում եմ բոլոր այն մարդկանցով, որոնք հիմա հավաքվել են այդտեղ: Պորոշենկոն ինձ բռնի ուժով վտարեց երկրից ու կարծեց, թե այդպես լուծել է խնդիրները: Մարդիկ ինձ համար չեն դուրս եկել փողոց, նրանք Ուկրաինայի համար են դուրս եկել», - ասել է Սաակաշվիլին:Հիշեցնենք, որ Սաակաշվիլին օրեր առաջ արտաքսվել է Ուկրաինայից Լեհաստան: Այնուհետև նա մեկնել էր Նիդեռլանդներ:

tert.am