Վանում Ուրարտուի թանգարանը վերջապես բացվում է
https://parstoday.ir/hy/news/world-i84629-Վանում_Ուրարտուի_թանգարանը_վերջապես_բացվում_է
Վանի բերդի մոտ երկար ժամանակ կառուցվող Ուրարտուի թանգարանը ապրիլի 10–ից իր դռներն է բացելու այցելուների առաջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2018 14:47 Asia/Tehran
  • Վանում Ուրարտուի թանգարանը վերջապես բացվում է

Վանի բերդի մոտ երկար ժամանակ կառուցվող Ուրարտուի թանգարանը ապրիլի 10–ից իր դռներն է բացելու այցելուների առաջ։

 

Ինչպես տեղեկացնումէ  թուրքական Demokrathaber կայքը, 54 հազար քմ տարածքով եւ 13 հազար մետր փակ հատվածով Ուրարտուի թանգարանը կհամալրի Թուրքիայի ամենամեծ թանգարանների շարքը։

Նշվում է, որ ապրիլի 10–ից բացվող թանգարանում կցուցադրվի ավելի քան 87 հազար ցուցանմուշ կապված Վանի պատմության հետ։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները խուսափում են Վանի պատմության հետ կապված շեշտել «հայ» կամ «Հայաստան» անունները։

news.am