Ֆլորիդայում պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ազատորեն զենք կրելու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i84715-Ֆլորիդայում_պատրաստվում_են_բողոքի_ակցիա_անցկացնել_ազատորեն_զենք_կրելու_դեմ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մի դպրոցում մահացու հրաձգության հետևանքով զոհվածների հարազատները կոչ են արել բողոքի ակցիա անցկացնել ազատորեն հրազեն կրելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 13:26 Asia/Tehran
  • Ֆլորիդայում պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ազատորեն զենք կրելու դեմ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մի դպրոցում մահացու հրաձգության հետևանքով զոհվածների հարազատները կոչ են արել բողոքի ակցիա անցկացնել ազատորեն հրազեն կրելու դեմ:

Ինչպես «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունն է հաղորդել՝ չորեքշաբթի օրը մի ամերիկացի երիտասարդի մահացու կրակոցների թիրախում հայտնված դպրոցի աշակերտները պատրաստվում են փետրվարի 24-ին բողոքի ակցիա անցկացնել այդ երկրում զենքի ազատ վաճառքի ու կրելու դեմ:

«Քայլերթ հանուն մեր կյանքի» կոչվող արշավն այն դեպքում է կազմակերպվել, երբ ԱՄՆ-ում մշտապես ձախողվել են զենքի ազատ վաճառքի սահմանափակման դեմ ուղղված ջանքերը:

Նշվում է, որ ցուցարարները պահանջում են անհապաղ մի նախագիծ ներկայացնել Կոնգրեսին հրազենի ազատ վաճառքն ու կրելը վերահսկելու և դրա հետ կապված բռնությունները կանխելու համար:

ԱՄՆ տարբեր նահանգներում ամեն օր մեծ թվով մարդիկ են սպանվում ու վիրավորվում հրաձգության հետևանքով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն իր բնակչության թվի համեմատ ամենաշատ թեթև զենքներն ունի: Յուրաքանչյուր 100 հոգու հաշվով  90 ատրճանակ  ու հրացան կա այդ երկրում: