ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը
https://parstoday.ir/hy/news/world-i84903-ԵՄ_դեսպանները_համաձայնեցրել_են_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցների_երկարաձգումը
Եվրամիության 28 երկրների դեսպաններ համաձայնեցրել են ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների երկարաձգումը։ Նշվում է, որ սահմանափակումները երկարաձգվել են ևս կես տարով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 11:59 Asia/Tehran
  • ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

Եվրամիության 28 երկրների դեսպաններ համաձայնեցրել են ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների երկարաձգումը։ Նշվում է, որ սահմանափակումները երկարաձգվել են ևս կես տարով։

2012 թվականից ԱՄՆ իշխանությունների և Եվրամիության երկրների կողմից Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ են գործում։ Առաջին անգամ դրանք կիրառվեցին «Մագնիտսկիի գործի» կապակցությամբ, հետո երկարաձգվեցին և ընդլայնվեցին Ղրիմի բռնակցման և 2014 թվականին Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ, փետրվարին, ՌԴ–ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը հայտարարել էր, որ Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ամենաստորին մակարդակին՝ սառը պատերազմի ավարտից հետո։ Էդերերը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունը մոտ ժամանակներս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի մտցնի՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով։

1in.am