Չեռնոգորիայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել
Փետրվար 22, 2018 09:09 Asia/Tehran
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը նռնակ է նետել, հայտնել են տեղի իշխանությունները:
Հաղորդագրությունում նշվում է, որ նռնակը նետելուց հետո անհայտ անձը պայթեցրել է իրեն: Նախնական տվյալներով, դա ձեռքի նռնակ է եղել:
Analytika հրատարակչության տեղեկություններով, շենքի մոտ երկու պայթյուն է եղել: Տեղի ոստիկանությունը արագ շրջափակել է տարածքը եւ արգելափակել դեսպանատան մուտքը:
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին խնդրել են չհայտնվել դեսպանատան շրջակա տարածքում: Բացի այդ, կոչ է արվել խուսափել բազմամարդ տարածքներից, հետեւել տեղի իշխանությունների հրահանգներին եւ անվտանգության ապահովման համար կիրառել հուսալի մեթոդներ:
Աղբյուր՝ novayagazeta.ru
Պիտակ