Սահակաշվիլին սպառնում է Ուկրաինայի նախագահին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոսքն ուղղելով Ուկրաինայի նախագահին ասել է.«Շուտով Ուկրաինայում ճաղերի հետևում կհանդիպեմ քեզ»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Վրաստանի նախկին նախագահը և Ուկրաինայի կառավարության ընդդիմադիրների առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, որ վտարվել է այդ երկրից, լրագրողներին հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա: Նա իր կողմնակիցներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները մինչև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը և նոր նախագահի ընտրությունը:
Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չոռնոլուցկին չորեքշաբթի օրը լրատվամիջոցներին հայտնել է, որ Սահակաշվիլին մինչը 2021 թվականը չի կարող մուտք գործել Ուկրաինա:
Ավելի վաղ, չնայած հայտարարվել էր ,որ արգելված է Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինա , բայց նա իր կողմնակիցների աջակցությամբ ոստիկանության աչքերի առջև ժամանեց այդ երկիր: Նա այժմ գտնվում է Նիդերլանդներում և առաջնորդում է Ուկրաինայի կառավարության ընդդիմադիր խմբերի «Նոր ուժերի շարժում»-ը: