ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստորագրեց համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i85125-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_ստորագրեց_համաշխարհային_ահաբեկչության_դեմ_պայքարի_մասին_համաձայնագիրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստորագրեց համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցության համաձայնագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 24, 2018 07:23 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստորագրեց համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստորագրեց համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցության համաձայնագիրը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ուրբաթ օրն ասել է. «Այս համաձայնագիրը ստորագրվել է  կազմակերպության կողմից ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության իրագործման հարցում անդամ երկրներին աջակցելու ուղղությամբ ՄԱԿ-ի համադրման ու համագործակցության նպատակով»:

Համաձայն այս հաղորդման, համաձայնագիրը ՄԱԿ-ի  36 անդամների միջև կայացած պայմանավորվածություն է, որը նպատակ ունի ահաբեկչության դեմ պայքարում  աջակցություն ցուցաբերել անդամ երկրներին:

ՄԱԿ-ի պաշտոնատարների ընդգծմամբ, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցության համաձյանագրի գլխավոր նպատակն է վստահություն ստեղծել, որ ՄԱԿ-ի համակարգը կարող է բոլոր անդամներին առավել լավ ու արգասաբեր ապագա խոստանալ: