Մոսկվան զգուշացրել է Ուկրաինայում պատերազմի վերսկսման կապակցությամբ
Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է Ուկրաինայի արևելյան շրջանում զինված բախումների վերսկսման կապակցությամբ:
ՌԴ ԱԳ նախարարությունը Ուկրաինայի կառավարությանը զգուշացրել է, որ շաբաթ օրն օրենքի ուժ ստացած Դոնբասի վերաինտեգրման մասին նախագահական օրինագծի իրագործումը, հաստատում է այդ երկրի հարավ-արևելյան շրջաններում հակամարտության կարգավորման նպատակով ռազմական ուժերից օգտվելու Կիևի կառավարության հետապնդած նպատակները: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Ուկրաինայի նախագահն այդ օրինագիծը ստորագրելով փաստորեն չեղարկել է Մինսկի համաձայնագիրը՝ պատերազմական քայլերը վերսկսելու համար այդ երկրի անջատողականներին ազատություն տալով:
Հունվարի 19-ին Ուկրաինայի խորհրդարանը 280 ձայնով ընդունել է Դոնբասի վերաինտեգրման մասին նախագահական օրինագիծը: