Մոսկվան զգուշացրել է Ուկրաինայում պատերազմի վերսկսման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i85207-Մոսկվան_զգուշացրել_է_Ուկրաինայում_պատերազմի_վերսկսման_կապակցությամբ
Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է Ուկրաինայի արևելյան շրջանում զինված բախումների վերսկսման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 15:06 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է Ուկրաինայում պատերազմի վերսկսման կապակցությամբ

Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է Ուկրաինայի արևելյան շրջանում զինված բախումների վերսկսման կապակցությամբ:

ՌԴ ԱԳ նախարարությունը Ուկրաինայի կառավարությանը զգուշացրել է, որ շաբաթ օրն օրենքի ուժ ստացած Դոնբասի վերաինտեգրման մասին նախագահական օրինագծի իրագործումը, հաստատում է այդ երկրի հարավ-արևելյան շրջաններում հակամարտության կարգավորման նպատակով ռազմական ուժերից օգտվելու Կիևի կառավարության հետապնդած նպատակները:  Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Ուկրաինայի նախագահն այդ օրինագիծը ստորագրելով փաստորեն չեղարկել է Մինսկի համաձայնագիրը՝ պատերազմական քայլերը վերսկսելու համար այդ երկրի անջատողականներին ազատություն տալով:

Հունվարի 19-ին Ուկրաինայի խորհրդարանը 280 ձայնով ընդունել է Դոնբասի վերաինտեգրման մասին նախագահական օրինագիծը: