Էրդողան. Թուրքիան կպատասխանի սահմանային սպառնալիքներին
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում իր երկրի ուժերի իրականացրած գործողությունը շարունակվելու է: «Այս գործողության նպատակն է դիամակայել սահմանային սպառնալիքներին ու ապահովել Թուրքիայի հարավային տարածքների անվտանգությունը». ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրն անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուժերի գործողության հետ ԱՄՆ-ի հակառակությանն, ասել է. «Այս հակառակությունն այն պայմաններում է տեղի ունենում, երբ իրենք՝ ամերիկացիները, հազարավոր կիլոմետր հեռավորությունից զինվորական ներկայություն ունեն Սիրիայում»:
«Այն պայմաններում, երբ մենք պարտականություն ունենք պաշտպանել Սիրիայի հետ մեր 911 կիլոմետրանոց սահմանը, ԱՄՆ-ն այն պատճառաբանությամբ, որ Սիրիայի Աֆրինում Թուրքիայի բանակի գործողությունն ուղղված է խաղաղ բնակչության դեմ, փորձում է հարված հասցնել ու վարկաբեկել Թուրքիային»:
Թուրքիան հայտարարեց, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում պաշտպանում է ՔԲԿ-ին, Սիրիայի ժողովրդային պաշտպան ջոկատներին ու Ժողովրդավարական միասնություն կուսակցությանն ու այդ պատրվակով սկսեց Սիրիայի հյուսիսում քրդաբնակ տարածքների դեմ հարձակումը:
Դա ի տես այն բանի, որ Դամասկոսն այդ հարձակումները Սիրիայի տարածքի դեմ բացահայտ ոտնձգություն է հայտարարել ու դատապարտել է այն: