ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային
ԱՄՆ կառավարության ավագ պաշտոնյա զգուշացրել է, որ Ռուսաստանից S 400 հրթիռային համակարգեր գնելու դեպքում, այդ երկիրը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանելու:
Ամերիկացի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, Թուրքիայի «Հուրրիեթ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Վաշինգտոնին մտահոգում է Թուրքիայի կողմից հրթիռային համակարգերի գնումը, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի ներքին համագործակցությունների համար»:
Նշելով, որ ԱՄՆ-ի համար հասկանալի են ավիապաշտպանության զարգացման Թուրքիայի ձգտումը, այդ պաշտոնյան նախազգուշացրել է, որ ռուսական համակարգերի գնումը կարող է Թուրքիային բերել ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների:
Ամերիկացի գործիչն ի դեպ ասել է, որ ԱՄՆ-ն առայժմ Թուրքիային փոխարինող տարբերակ չունի:
Ռուսաստանի հետ բանակցություններից հետո, Թուրքիան Մոսկվային համոզել է երկու միլիարդ 500 միլիոն դոլարի արժողությամբ S 400 հրթիռային համակարգեր վաճառել Անկարային: