Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/world-i85275-Միխեիլ_Սահակաշվիլին_հայտարարել_է_որ_պատրաստ_է_վերադառնալ_Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ուկրաինա, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 08:55 Asia/Tehran
  • Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ուկրաինա, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին:

Իր ֆեյսբուքյան էջում Սահակաշվիլին գրել է, որ իրեն ուժով են հեռացրել Ուկրաինայից, թեև ինքը պատրաստ էր Ուկրաինայում անցնել բոլոր դատական պրոցեդուրաները, իսկ հիմա Նիդերլանդներին են խնդրում քննչական գործողություններ իրականացնել իր նկատմամբ:

«Կամ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր քավոր նախագահի հետ մտավոր սահմանափակումներ ունեն, կամ ոչ միայն ուկրաինացիներին, այլև եվրոպացիներին են ապուշի տեղ դնում և կամ բոլորը միասին: Ամեն դեպքում իմ պատասխանն այդ կլեպտոկրատներին սա է՝ ես պատրաստ եմ վերադառնալ Ուկրաինա և անցնել բոլոր քննչական գործողությունները, որպեսզի հաջողությամբ պսակեմ ձեր «գործը»»,- գրել է Սահակաշվիլին:

hraparak.am/