Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան կստորագրեն հռչակագիր՝ եվրաինտեգրման հեռանկարների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i85283-Վրաստանը_Մոլդովան_և_Ուկրաինան_կստորագրեն_հռչակագիր_եվրաինտեգրման_հեռանկարների_մասին
Մարտի 2-ին կայանալիք համաժողովի ժամանակ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը կստորագրեն համատեղ հռչակագիր տարածաշրջանային անվտանգության և երեք երկրների եվրոպական ինտեգրան հեռանկարների մասին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 25, 2018 10:19 Asia/Tehran
  • Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան կստորագրեն հռչակագիր՝ եվրաինտեգրման հեռանկարների մասին

Մարտի 2-ին կայանալիք համաժողովի ժամանակ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը կստորագրեն համատեղ հռչակագիր տարածաշրջանային անվտանգության և երեք երկրների եվրոպական ինտեգրան հեռանկարների մասին։

Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն։

Ստորագրումը կկայանա «Մոլդովայի հանրապետություն, Վրաստան և Ուկրաինա. Արևելյան գործընկերությունն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջխորհրդարանական համաժողովի շրջանակում։

Համաժողովի շրջանակում կքննարկվեն ոչ միայն գործողությունների համաժամեցման հարցերը՝ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերներին հակազդելու համար, այլև խնդիրները պաշտպանության, էներգետիկ ենթարկառուցվածքի և եվրոպական ինտեգրման գործընթացների խորացման ոլորտներում։

Ֆորումին կմասնակցեն Եվրախորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի, ՆԱՏՕ-ի, Եվրասիական կենտրոնի, Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև հայտնի միջազգային փորձագետներ և քաղաքագետներ։

1in.am