Ամերիկացի բանվորները Թրամփի դեմ ցույց են կատարել
Հազարավոր ամերիկացի բանվորներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Նյու Յորքում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցեր են անցկացրել: Ցույցերը կայացել են «Աշխատավորների հիշատակի օրվա» առիթով:
Շաբաթ օրը բողոքարարների հետ հանդիպման ժամանակ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կումոն ասել է. «ԱՄՆ-ը Դաշնային կառավարությունն ունի, որն ինչպես հենց ինքն է հայտարարել, այս ժողովրդի կանանց ու տղամարդկանց թշնամին է» : Այդ մասին հաղորդել է Press tv հեռուստաընկերությունը:
Կումոյի խոսքով՝ աշխատավորները երկրում հարձակման են ենթարկվել, իսկ նախագահ Թրամփն իր նախընտրական շրջանում բանվորների շահերը պաշտպանելու հայտարարությամբ, խաբել ԱՄՆ ժողովրդին:
Քաղաքացիական ակտիվիստների կարծիքով՝ միջին խավի խնդիրները համարվում են ԱՄՆ-ում համընդհանուր ցույցերի գլխավոր դրդապատճառը:
Տարիներ շարունակ ամերիկացի աշխատավորները խտրականության ու անարդարության են ենթարկվել և մշտապես ցույցեր են անցկացրել աշխատավարձի ու տեղի ունեցող օրինախախտումների դեմ բողոքելու համար: ԱՄՆ արհմիությունները հայտարարել են, որ մեծահարուստների շահերը պաշտպանող Թրամփի քայլերի ու քաղաքականության տուժող կողմը հասրարակության խոցելի խավն է: