Սպիտակ տունը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի՝ բանակցություններ վարելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i85349-Սպիտակ_տունը_մեկնաբանել_է_Հյուսիսային_Կորեայի_բանակցություններ_վարելու_պատրաստակամության_վերաբերյալ_հայտարարությունը
ԱՄՆ վարչակազմը փետրվարի 25-ին մեկնաբանել է ԿԺԴՀ-ի՝ Կորեայի թերակղզում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 06:01 Asia/Tehran
  • Սպիտակ տունը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի՝ բանակցություններ վարելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը

ԱՄՆ վարչակազմը փետրվարի 25-ին մեկնաբանել է ԿԺԴՀ-ի՝ Կորեայի թերակղզում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Հարավային Կորեայի կառավարությունը հաղորդել էր, որ հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
ԱՄՆ հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ միջազգային հանրությունը «ընդհանուր առմամբ համաձայն են, որ ապամիջուկայնացումը պետք է Հյուսիսային Կորեայի հետ որեւէ երկխոսության արդյունք դառնա»:
«Առավելագույն ճնշման քարոզարշավը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեան չի սկսել ապամիջուկայնացումը: Ինչպես նշել է նախագահ Թրամփը, եթե Հյուսիսային Կորեան ընտրի ապամիջուկայնացումը, նրան ավելի պայծառ ճանապարհ է սպասում», - նշվում է հայտարարության մեջ:

News.am