Մոսկվան դիմադրում է Սիրիայում խաղաղության գործընթացի ձախողմանն ուղղված փորձերին
https://parstoday.ir/hy/news/world-i85371-Մոսկվան_դիմադրում_է_Սիրիայում_խաղաղության_գործընթացի_ձախողմանն_ուղղված_փորձերին
ՌԴ արտգործնախարարությունը Սիրիայում հակապետական ուժերի արտասահմանցի հովանավորներին կոչ է արել հարգել հրադադարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 09:18 Asia/Tehran
  • Մոսկվան դիմադրում է Սիրիայում խաղաղության գործընթացի ձախողմանն ուղղված փորձերին

ՌԴ արտգործնախարարությունը Սիրիայում հակապետական ուժերի արտասահմանցի հովանավորներին կոչ է արել հարգել հրադադարը:

ՏԱՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հաղորդագրություն տարածելով, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Սիրիայում քաղաքական գործընթացը ձախողեցնելու, այդ թվում, Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսությունների Կոնգրեսի արդյունքների իրագործումը կասեցնելու  նպատակով հակառուսական ու հակասիրիական զգացմունքներ բորբոքող քայլերին:

Հովանավորելով Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման բանաձևը, ՌԴ արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ բախումներն անհապաղ կդադարեն և հնարավոր կլինի հումանիտար օգնություններ առաքել Սիրիայի ժողովրդի համար, որպեսզի այդ տառապած ժողովուրդը կարողանա ավելի հանգիստ կյանքով ապրել: